Արդշինբանկը հրապարակել է եռամսյակային գործունեության արդյունքները՝ արձանագրելով կայուն աճ:
Առաջին եռամսյակի արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցրեց 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով և 1-ին տեղը՝ վարկային պորտֆելի աճի ցուցանիշով:
2015 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2014 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.
|
Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն |
Բացարձակ մեծության աճը |
Աճը %-ային հարաբերակցությամբ |
|
Ակտիվներ |
370.2 |
3.8 |
1.0% |
|
Վարկային պորտֆել |
239.1 |
19.2 |
8.7% |
|
Ֆիզիկական անձանց վարկային պորտֆել |
78.6 |
14.5 |
22.6% |
|
Սեփական կապիտալ |
48.3 |
1.2 |
2.3% |
2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 782.7 մլն ՀՀ դրամ:
Առաջին եռամսյակի արդյունքներով 0.1%-ով նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը (NPL) վարկային ակտիվներում՝ կազմելով 2.9%: Արտաքին ներգրավման գծով 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից Բանկը ներգրավեց լրացուցիչ $16 մլն: