Արդշինբանկը հրապարակել է եռամսյակային գործունեության արդյունքները՝ արձանագրելով կայուն աճ:
Առաջին եռամսյակի արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրավված միջոցների մեծություններով և 1-ին տեղը՝ վերոնշյալ բոլոր ցուցանիշների աճի մեծությամբ:
2016 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2015 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.
|
Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն |
Բացարձակ մեծության աճը |
Աճը %-ային հարաբերակցությամբ |
|
Ակտիվներ |
461.2 |
60.7 |
15.2% |
|
Վարկային պորտֆել |
302.4 |
27.9 |
10.2% |
|
Հաճախորդներից ներգրավված միջոցներ |
259.8 |
55.7 |
27.3% |
|
Սեփական կապիտալ |
49.9 |
1.5 |
3% |
2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 1.1 մլրդ ՀՀ դրամ: