Արդշինբանկը հրապարակել է կիսամյակային գործունեության արդյունքները՝ արձանագրելով կայուն աճ:
Առաջին կիսամյակի արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով ամրապնդեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով և 1-ին տեղը՝ զուտ շահույթի մեծությամբ:
2016 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2015 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.
|
Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն |
Բացարձակ մեծության աճը |
Աճը %-ային հարաբերակցությամբ |
|
Ակտիվներ |
452.8 |
52.4 |
13.1% |
|
Վարկային պորտֆել |
310.6 |
36.1 |
13.2% |
|
Հաճախորդներից ներգրավված միջոցներ |
248.7 |
44.6 |
21.8% |
|
Սեփական կապիտալ |
51.3 |
2.9 |
5.9% |
2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 2.2 մլրդ ՀՀ դրամ: