«Իզի Փեյ» վճարային համակարգը և Արդշինբանկը կնքել են փոխշահավետ համագործակցության պայմանագիր, որը հնարավորություն կընձեռի Արդշինբանկի հաճախորդների համար Easy Pay վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների միջոցով կատարել իրենց քարտային և ընթացիկ հաշիվների համալրումը: Գործարքները հնարավոր է իրականացնել 24/7 սկզբունքով՝ ավելի քան 300 վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են Հայաստանի տարբեր քաղաքների բանուկ հատվածներում: