Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար:
«Արդշինբանկը Երևան քաղաքում այս պահին ունի 19 մասնաճյուղ: Առաջին հայացքից դա շատ է թվում, սակայն հարկ եմ համարում նշել, որ Երևան քաղաքի բոլոր համայնքներում մենք մասնաճյուղեր չունենք, քանի որ ինքնանպատակ չէ ամենուր ապահովել ներկայություն: Նպատակը` ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելն է: Մասնաճյուղային ցանցը ընդլայնելիս մենք մշտապես գնում ենք այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են: Այսօր, մեր նպատակներից է ոչ միայն նոր մասնաճյուղեր բացելը, այլ գործող մասնաճյուղերի զարգացումը և առկա խնդիրների լուծումը: Մեր բոլոր նորաբաց և վերանորոգված գրասենյակները կարելի է անվանել օրինակելի, քանի որ դրանք համապատասխանում են ժամանակակից բանկային համակարգի պահանջներին: 2017-2018 թթ. մենք նախատեսում ենք վերանորոգել ևս 9-10 գրասենյակ՝ հավատացած լինելով, որ ժամանակակից գրասենյակները և մասնագիտացված անձնակազմը կնպաստեն սպասարկման ավելի բարձր որակի ապահովմանը» - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Բանկի մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերն առավելագույնս հարմարեցված են հաճախորդների պահանջներին: Մասնավորապես, Երևանի Թամանյան 1 հասցեում գտնվող «Կասկադ» և «Զվարթնոց» օդանավակայանում գործող մասնաճյուղերը, ինչպես նաև «Վանաձոր» մասնաճյուղն աշխատում են երկարացված ռեժիմով՝
Գլխամասային գրասենյակը սպասարկում է հաճախորդներին աշխատանքային օրերին ժամը 09:15-ից մինչև 16:45-ը` առանց ընդմիջման:
Մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/X6gSuk, զանգահարելով (012) 222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից: