Հարգելի գործընկերներ, հաճախորդներ, աշխատակիցներ,

սիրով շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 

Թող այս օրերի տրամադրությունը՝ միմյանց մասին հոգ տանելու, աշխարհը սիրով ու բարությամբ լցնելու ձգտումը բոլորիս ուղեկցի ողջ տարվա ընթացքում:

Հավատարիմ մնալով իր արժեքներին՝ Արդշինբանկը 2017թ.-ին իր աշխատանքի արդյունքների ցուցանիշ է սահմանում վստահության, կայունության, փոխադարձ հարգանքի և իրականացված սպասումների շարունակական աճը: Վստահ եմ, որ գալիք տարին ամփոփելիս մենք ևս մեկ անգամ կարձանագրենք միայն դրական փոփոխություններ մեր աշխատանքի և Ձեզանից յուրաքանչյուրի հետ համագործակցության դաշտում: 

Լավագույն մաղթանքներով

Մհեր Գրիգորյան