Արդշինբանկում մեկնարկել է «Ձեր ամառը Mastercard-ի հետ» ակցիան նոր քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր ոք, ով հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Արդշինբանկում կբացի Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կկատարի ամենաշատ գնումները (նվազագույնը 110,000 ՀՀ դրամ՝ ակցիայի ողջ ժամանակահատվածի համար), կշահի հետևյալ յուրահատուկ նվերներից մեկը՝ 

  • ուղղաթիռով էքսկուրսիոն թռիչք
  • հանգիստ Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում
  • սպորտային ակումբի եռամսյա աբոնեմենտ
  • ընտանիքով այցելություն գերժամանակակից ատրակցիոններով այգի
  • ընթրիք ռեստորանում կամ
  • երկու հոգու համար մուտքի տոմս և կոկտեյլի հյուրասիրություն հայտնի ջազային ակումբում։

Ընդհանուր առմամբ լինելու է 30 մրցանակ։

Հաղթողները կընտրվեն ակցիայի ավարտից հետո՝ մինչև սեպտեմբերի 15-ը։  Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձինք, ովքեր ակցիայի ընթացքում բացել են Mastercard միջազգային վճարային համակարգի նոր դեբետային քարտ Արդշինբանկում։  Այս ժամանակահատվածում իրենց քարտերը վերաթողարկող հաճախորդները չեն կարող մասնակցել ակցիային:

Քարտերը հնարավոր է բացել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:

Հիշեցնենք նաև, որ ֆիզիկական անձինք Արդշինբանկում կարող են բացել Mastercard վճարային համակարգի հետևյալ դեբետային քարտերը՝ Mastercard World Black Edition և Mastercard Debit:

Ակցիային մասնակցելու տեսանկյունից անկանխիկ գործարք չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումները, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումները և դրանցով կատարված գործարքները (բացառությամբ Apple Pay համակարգով կատարված գործարքների) և խաղադրույքային ընկերությունների հաշիվների լիցքավորումները:

Մրցանակներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: