Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa » չիպային վճարային քարտերը, որոնք սպասարկվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում:
Ինչպես նշվել էր նախագիծն իրականացնողների կողմից, այս համատեղ քարտերի թողարկման և սպասարկման հիմնական նպատակը երկու երկրների քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, անկանխիկ վճարումների զարգացումը և ազգային վճարային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնումը:
«Արդշինբանկն այսօր պաշտոնապես մեկնարկում է «АrCa» վճարային քարտերի տրամադրման և սպասարկման գործընթացը: Լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ մենք առաջինն ենք մեկնարկում այս քարտերի թողարկումը:»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
«АrCa» քարտերի սակագների, ինչպես նաև տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/hRGdwe, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից: