Հարգելի՛ հաճախորդներ,

Կարևորելով ձեր առողջությունն ու անվտանգությունը՝ Արդշինբանկն իրականացնում է եկամտային հարկի փոխհատուցման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հիփոթեքային վարկի տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը հեռահար տարբերակով:

2020 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարի մասին տեղեկանքն Արդշինբանկը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստին մինչև հուլիսի 17-ը (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի): Տեղեկանքը ստանալուց հետո անհրաժեշտ է փաստաթղթերի ամբողջական փաթեթը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժեշտության դեպքում՝ փոստային առաքմամբ, եթե դիմումն առաջին անգամ է ներկայացվում: ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները ու դիմումների օրինակելի ձևերը այս հղմամբ՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7168 :

Տեղեկանքների տրամադրման միջնորդավճարները կգանձվեն Բանկում սպասարկվող ձեր հաշիվներից՝ ստանդարտ սակագնով: Հաշիվներին դրամական միջոցների բացակայության դեպքում միջնորդավճարը կգանձվի հետագա մուտքերից:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն 012 222222 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկել cc@ardshinbank.am  էլեկտրոնային հասցեին կամ ֆեյսբուքյան էջին:

Ստորև հարց ու պատասխանը օգտակար կլինեն ձեզ: Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ:

 

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

  • Ո՞ր հաճախորդներին է սա վերաբերում
  • Վերաբերում է այն հաճախորդներին, որոնց 2020թ-ի 2-րդ եռամսյակի ընթացքում Բանկը տրամադրել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարի մասին տեղեկանք:

 

  • Ի՞նչ կտա սա հաճախորդին
    • Խնայել ժամանակը,
    • Խնայել տրանսպորտային ծախսերը՝ տնից դեպի Բանկ, Բանկից՝ ՊԵԿ, ՊԵԿ-ից՝ տուն,
    • Խնայել և´ իր, և´ իր ընտանիքի անդամների, և´ Բանկի սպասարկողների առողջությունը,
    • Հնարավորություն մնալ տանը:

 

  • Արդյոք Բանկը ներկայացնելու է ՊԵԿ հաճախորդի դիմումը և տեղեկանքը
    • Ոչ, Բանկը ՊԵԿ տեղեկություն չի ուղարկելու: Հաճախորդը պետք է դիմումը և տեղեկանքը ներկայացնի ՊԵԿ էլեկտրոնային տարբերակով, համաձայն հետևյալ հղման https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7168:

 

  • Ինչպե՞ս տեղեկանալ վճարված տոկոսագումարների չափի մասին
    • Գումարի չափի մասին կարող եք իմանալ Ձեզ էլեկտրոնային փոստին ուղարկված տեղեկանքից կամ կապ հաստատելով Բանկի կոմունիկացիոն կենտրոնի հետ շուրջօրյա գործող 012-222222 հեռախոսահամարով: Կարող եք նաև Բանկի պաշտոնական ֆեյբուքյան էջին անձնական հաղորդագրության միջոցուվ ուղարկել Ձեր հեռախոսահամարը և աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ:

                                                                   

  • Ստանալու է հաճախորդն արդյոք տեղեկացում/ծանուցում տեղեկանքը ուղարկված լինելու մասին
    • Այո, տեղեկանքը կուղարկվի Ձեր էլեկտրոնային փոստին:

 

  • Ի՞նչ անել, եթե Բանկին չի տրամադրվել էլեկտրոնային հասցե
    • Կարող եք զանգահարել կոմունիկացիոն կենտրոն շուրջօրյա գործող 012-222222 հեռախոսահամարով և մեր աշխատակցի կողմից նույնականացում անցնելուց հետո տրամադրել Ձեր էլ. հասցեն, որից հետո կուղարկվի տեղեկանքը:

 

  • Ի՞նչ անել նոր դիմումների դեպքում, այսինքն եթե առաջին անգամ եք դիմում եկամտահարկի վերադարձի համար
    • Առաջին անգամ եկամտահարկի վերադարձի դիմում ներկայացնող հաճախորդները հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարի մասին տեղեկանքը ստանալու նպատակով կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:

 

  • Գանձվելու է արդյոք միջնորդավճար ներկայացված տեղեկանքների համար:
    • Գանձվելու է ստանդարտ սակագին, որը գանձվում է հաճախորդից նույն տեղեկանքը Բանկից առձեռն ստանալու դեպքում: Այլ լրացուցիչ միջնորդավճար չի գանձվեու: Հաճախորդի հաշվին բավարար միջոցներ չլինելու դեպքում, այն կգանձվի հետագայում հաշվին մուտքագրված միջոցներից:

 

  • Գանձվելու է արդյոք գումար կրկնակի տեղեկանքի համար:
    • Միայն այն դեպքում, եթե հաճախորդն իր կամքով կրկնակի տեղեկանք է վերցնում Բանկից