Հոկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում Արդշինինվեստբանկի գլխավոր հովանավորությամբ տեղի կունենա Երևանի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ Վարչապետը, ԱԺ Նախագահը, Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ Արդշինինվեստբանկի ղեկավար անձնակազմից, արտերկրի առաջատար բուհերի ռեկտորներ, այլ բարձրաստիճան հյուրեր:
Արդշինինվեստբանկը, հանդիսանում է նաև ՙԵրևանի պետական համալսարան.տարեգրություն՚ աշխատության տպագրական աշխատանքների հովանավորը: Այդ գիրքը Համալսարանի առաջին ամբողջական պատմությունն է, որն ընդգրկում է 1919-2009թթ ժամանակաշրջանը:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. 'Մայր բուհի հետ Արդշինինվեստբանկի համագործակցությունը սկսվել է բանկի հիմնադրման օրվանից: Երևանի պետական համալսարանը հանդիսանում է մեր լավագույն գործընկերներից մեկը, որի շատ ուսանողներ իրենց ուսումնական և աշխատանքային ուսումնառությունն են անցնում մեր բանկում: Այսօր էլ ԵՊՀ բազմաթիվ շրջանավարտներ աշխատում են Արդշինինվեստբանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Համոզված եմ, որ այսուհետ նույնպես Արդշինինվեստբանկ-ԵՊՀ փոխշահավետ համագործակցությունը իր արդյունավետ շարունակությունն է ունենալու':
Որպես երկու ընկերությունների հատուկ գործընկերային և փոխշահավետ աշխատանքային հարաբերությունների, ինչպես նաև ձևավորված համագործակցության վկայություն, նույն օրը` հոկտեմբերի 3-ին, տեղի ունենալիք ԵՊՀ գիտխորհրդի նիստի ընթացքում, Երևանի պետական համալսարանն իր 90-ամյակի կապակցությամբ Արդշինինվեստբանկի կողմից կպարգևատրվի բանկի հոբելյանական ոսկյա հուշամեդալով: