Արդշինինվեստբանկը ներկայացնում է ՀՀ բանկային շուկայում նախադեպը չունեցող բանկային վճարային քարտ` Visa Individual:
Visa Individual քարտի դիմային մասը կարող է ամբողջովին ձևավորված լինել քարտապանի նախընտրությամբ` դարձնելով այն ինքնատիպ և անկրկնելի: Սա մեր յուրաքանչյուր հաճախորդին հնարավորություն կտա ընդգծելու իր անհատականությունը և ինքնուրույն ստեղծելու իր տրամադրությունը:
Այսուհետ Արդշինինվեստբանկի հաճախորդները հնարավորություն ունեն տեղադրելու կյանքի հիշվող և անմոռանալի պահերի, սիրելի և հարազատ մարդկանց լուսանկարն իրենց իսկ բանկային քարտի վրա:
“Բանկի պաշտոնական կայքում ինտեգրված համակարգը հնարավորություն կտա հաճախորդներին ինտերնետային ցանցի միջոցով տնային պայմաններում ներբեռնել իրենց նախընտրած լուսանկարը կամ համակարգում տեղադրված պատկերների հարուստ արխիվից ընտրել իրենց կողմից առավել հավանածը Visa Individual քարտի դիմային մասին պատկերելու համար: Արդշինինվեստբանկը հանդիսանում է առաջատարներից մեկը բանկային քարտերի շուկայում: Ունենալով ավելի քան 180.000 քարտապան մեր նպատակն է մատուցել բարձրորակ ծառայություններ մեր բոլոր քարտապաններին` ամրապնդելով վստահելի գործընկերոջ համբավը: Visa Individual քարտի միջոցով բավարարվում է յուրաքանչյուր հաճախորդի առանձնանալու, իր անհատականությունն ընդգծելու ցանկությունը”, – նշում է Մանրածախ բիզնեսի տնօրենի քարտային բիզնեսի գծով տեղակալ Ա. Գասպարյանը: