Արդշինինվեստբանկում աշխատող երիտասարդ մասնագետների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները բացահայտելու և լավագույններին որոշելու նպատակով 2007 թվականի նոյեմբերի 10-ին Բանկի կողմից կազմակերպվելու է համակարգում լավագույն երիտասարդ մասնագետներին որոշելու մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև երեսունհինգ տարեկան Բանկի աշխատակիցներ: Մրցույթն իրականացվելու է բանկային, քաղաքացիական և հարկային օրենսդրության և իրավական այլ ակտերի, բանկային գործի տեսության, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերի իմացության ստուգման հիման վրա: ՙԼավագույն երիտասարդ մասնագետներ՚-ը կպարգևատրվեն դրամական միջոցներով, ինչպես նաև աշխատավարձի բարձրացման և պաշտոնեական առաջխաղացման ձևով: