Այսուհետ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսման վարձերի վճարումը կիրականացվի միայն անկանխիկ եղանակով՝ Արդշինինվեստբանկի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործող 55 մասնաճյուղերից, ԵՊՀ կուտակային հիմնական 247010000906 հաշվեհամարին, անվճար:
Արդշինինվեստբանկի մասնաճյուղից կատարված վճարումը նույն օրվա ընթացքում կհայտնվի բանկում ԵՊՀ կուտակային հիմնական հաշվին: Վճարելով ուսման վարձը Արդշինինվեստբանկում՝ ուսանողներն այլևս կարիք չեն ունենա Համալսարան ներկայացնել հավաստող փաստաթուղթ՝ հավաստագրումը Համալսարան կուղարկվի Բանկի կողմից: Վճարումը կարող է իրականացնել ցանկացած անհատ՝ հայտնելով ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսուցման համակարգը, ֆակուլտետը, մասնագիտությունը և կուրսը:

Ամբողջությամբ անկանխիկ կվճարվեն նաև ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձները: Ինչպես նշել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահի տեղակալ - մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը, - 'Հետևողական լինելով բանկի որդեգրած քաղաքականությանը՝ մենք ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել ֆինանսական ծառայություններից օգտվելու լավագույն պայմանները:
ԵՊՀ անկանխիկ գործարքների սպասարկումն այդ քայլերից մեկն է, որը նոր հնարավորություններ է ընձեռում Համալսարանի ուսանողներին և անձնակազմին:'