Երիտասարդ մասնագետների որակյալ կրթությունն ու ստացված գիտելիքների և հմտությունների կիրառումը յուրաքանչյուր կայացած գործարար համայնքի ռազմավարական խնդիրն է: Հաշվի առնելով հիմնադրամի` երկրի մտավոր կապիտալի կազմավորմանն ուղղված գործունեությունը` Արդշինինվեստբանկը հերթական անգամ իր ներդրումն է կատարում որակյալ ուսումնական ծրագրերի աջակցության գործում:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի և շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը բարձր գնահատեց բարձրակարգ մասնագետների պատրաստմանն ուղղված «Լույս» հիմնադրամի ջանքերը:
Քննարկումների ընթացքում Արդշինինվեստբանկի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց շարունակել և խորացնել «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը՝ աջակցելով հիմնադրամի շրջանակներում նորաստեղծ գործարար գաղափարներին (startup) և ապահովելով շրջանավարտներին աշխատանքով: