borsa_prizeԱրդշինինվեստբանկ ՓԲԸ-ն արժանացել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի 'Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում' մրցանակին:
Մրցանակը մարտի 1-ին կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Արդշինինվեստբանկի Բանկային գործառնությունների և դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Մովսես Էլոյանին է հանձնել ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Այս մրցանակաբաշխությունը ամենամյա է: 2010թ.-ի արդյունքներով, բորսայի անդամ ընկերությունների համար, սահմանված են եղել մրցանակներ չորս անվանակարգերում` 'Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում', 'Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում', 'Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում' և 'Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում':
Նշենք, որ Արդշինինվեստբանկը ներկայացված է եղել սահմանաված չորս անվանակարգերից երկուսում: