ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի շուկայում Արդշինինվեստբանկը ճանաչվել է 2005թ. լավագույն դիլեր: Բանկի գործունեության նման գնահատականը տրվել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի Ներքին և արտաքին պետական պարտքի կառավարման վարչության կողմից, որի տվյալներով 2005 թ.-ի ընթացքում ՊՊ շուկայում գրանցված են եղել 14 դիլեր: Մրցույթի անցկացման ժամանակ հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են առաջնային աճուրդներին բանկերի և ներդրողների մասնակցության աստիճանը, ՊՊ երկրորդային շուկայում շրջանառության ծավալները և գործարքների արդյունավետության աստիճանը:
2005 թ.-ի ընթացքում Արդշինինվեստբանկի ՊՊ առաջնային շուկայում իրականացրած գործարքների ծավալը գերազանցել է 10 մլրդ. դրամը կամ 22 մլն. ԱՄՆ դոլարը՝ ապահովելով մոտ հնգապատիկ աճ, իսկ ՊՊ երկրորդային շուկայում մոտ 3 մլրդ դրամ. կամ մոտ 6 մլն. ԱՄՆ դոլար:
Բանկի ֆինանսական հաշվետվությության համաձայն առ 31.12.2005 թ. պետական արժեթղթերում ներդրումների ծավալը կազմել է 8.676 մլրդ. դրամ (19.3 մլն. ԱՄՆ դոլար).