Արդշինինվեստբանկը մասնակցելու է Համաշխարհային Բանկի կողմից փոքր և միջին բիզնեսի վարկավորման աջակցությանն ուղղված վարկային ծրագրին (50 մլն ԱՄՆ դոլար): Համաշխարհային Բանկի տրամադրած վարկային գումարները ՀՀ Կենտրոնական Բանկը ծրագրին մասնակցող հայկական առևտրային բանկերին կհատկացնի տարեկան 8%-9% տոկոսադրույքով:
Արդշինինվեստբանկի կողմից այս ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կորոշվի կախված կոնկրետ վարկային ծրագրերի պայմաններից:
Համաշխարհային Բանկի կողմից փոքր և միջին բիզնեսի վարկավորման այս ծրագրում որպես միջոցների փոխառու հանդես կգան հայաստանյան ևս յոթ առևտրային բանկեր: