Արդշինինվեստբանկը ս.թ. ապրիլի 25-ից մեկնարկում է ուսումնառության վարկավորման պետական ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրումը: Վարկերը տրամադրվելու են բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողներին` առանց եկամուտները հիմնավորող փաստաթղթերի` հետևյալ պայմաններով.
- տարեկան տոկոսադրույք՝ 12%, որից պետության կողմից կսուբսիդավորվի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար` 3%-ը,
- առավելագույն ժամկետ` 10 տարի,
- առավելագույն գումար` 1.800.000 ՀՀ դրամ ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար, սակայն յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ոչ ավել, քան տարեկան ուսման վարձի չափն է և միաժամանակ ոչ ավել, քան 450.000 ՀՀ դրամ,
- երաշխավոր` ուսանողի ծնողը կամ խնամակալը,
- վարկի տրամադրման այլ վճարներ չեն գանձվում,
- վարկի հաստատման և տրամադրման տևողություն՝ մինչև 2 աշխատանքային օր,
- անհրաժեշտ փաստաթղթեր՝ անձնագիր (ուսանողի և երաշխավորի) և ԲՈՒՀ-ից տեղեկանք:
Ուսումնառության ժամանակահատվածում մարվելու են միայն վարկի տոկոսագումարները, իսկ վարկի մայր գումարի մարումը իրականացվելու է ուսանողի ուսման ավարտի ամսվան հաջորդող ամսից:
Վարկը հնարավորություն կընձեռի ուսանողներին ժամանակին վճարել իրենց ուսման վարձը` Արդշինինվեստբանկի կողմից առաջարկվող վարկավորման լավագույն պայմաններով:
Վարկերը տրամադրվելու են ՀՀ պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի ուսանողներին Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:
Մանրամասների համար զանգահարեք՝ 060 270404, իսկ մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ
այստեղ: