«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Երևան» մասնաճյուղն այսուհետ իր գործունեությունը կծավալի ք. Երևան, Կենտրոն համայնք, Թամանյան 1 փողոց 70 տարածք հասցեում: Մասնաճյուղն այսուհետ կկոչվի «Կասկադ» մասնաճյուղ:
Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և արդիականացման գործընթացը Երևանում և մարզերում:
Նոր տարածքում մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2013թ. Դեկտեմբերի 26 ին` հյուրերի, Բանկի հաճախորդների և ղեկավարների մասնակցությամբ:
Բանկի վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը շնորհավորեց հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման ու գալիք ամանորի կապակցությամբ: Նա, մանսավորապես, նշեց.
«Կասկադ» մասնաճյուղի՝ նորացված պայմաններում գործարկումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկը, բարձր գնահատելով իր կորպորատիվ հաճախորդների հետ ձևավորված համագործակցությունը՝ ակտիվորեն խթանում է ինչպես փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ՝ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը և բարձրակարգ սպասարկումը: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու նորացումը կնպաստեն բանկի զարգացմանը բոլոր ուղղություններով»:
Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական սպեկտր առավել հարմարավետ և արդիական պայմաններում: