Արդշինինվեստբանկը ս.թ. ապրիլի 2-ից սկսում է տրամադրել վարկեր սոցիալական փաթեթի հաշվետերերին` սոցիալական փաթեթի գումարի մինչև վեցապատիկի չափով, տարեկան 12-ից 14 տոկոս դրույքաչափով՝ ելնելով հաճախորդի վարկային պատմությունից: Վարկերը անկանխիկ ձևով տրամադրվելու են Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում` ՀՀ կառավարության կողմից հաստատված և Բանկի հետ համագործակցող ընկերություններից ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև Բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի մարման նպատակով:
Վարկը հնարավորություն կընձեռի շահառուներին ցանկացած պահի կատարել սոցիալական փաթեթով նախատեսված ուղղություններով նպատակային ծախսեր` վարկի գումարն ուղղելով իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջության ապահովագրությանը, ուսման վարձի վճարմանը, հիփոթեքային վարկերի մարմանը և ՀՀ ու ԼՂՀ տարածքում հանգստի կազմակերպմանը:
Վարկի տրամադրման տևողությունը մինչև 2 աշխատանքային օր է: Վարկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և համապատասխան ծառայության ձեռքբերման հիմք հանդիսացող փաստաթուղթ` պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր:
Սոցիալական փաթեթի շահառուները հավելյալ տեղեկատվություն կարող են ստանալ` այցելելով Բանկի ցանկացած
մասնաճյուղ, զանգահարելով` 060 27 04 04 հեռախոսահամարով կամ այցելելով
համապատասխան էջ: