Շուրջ երեք տարի տևած հիմնանորոգումից հետո Բանկը իր հաճախորդներին և աշխատակազմին է ներկայացնում ժամանակակից պահանջներին համապատասխանող շենք` հագեցած բոլոր տեխնիկական համակարգերով, որոնք անհրաժեշտ են հաճախորդների սպասարկումը և անձնակազմի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար:


:
Շենքի ճակատային մասի ճարտարապետական տարրերի լուծումը գտել է հայտնի ճարտարապետ Սարգիս Գյուրզադյանը: Պահպանվել է 50-ական թվականներից ճարտարապետ Արևշատյանի ղեկավարությամբ կառուցված նախկին քաղաքապետարանի ճակատային մասի ճարտարապետական ոճը` օգտագործելով բարդ ինժեներատեխնիկական լուծումներ

Ս.թ. ապրիլի 4-ին տեղի ունեցած Արդշինինվեստբանկի գլխավոր գրասենյակի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, ՀՀ վարչապետ և նորընտիր նախագահ Ս. Սարգսյանը, ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք ու գործարարներ:
ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, բարձր գնահատելով շենքի արտաքին և ներքին բարեփոխումները, նշեց.
ՙԱյսպիսի հզոր գլխամասային շենք, երևի դեռևս ոչ մի բանկ չունի: Սա մրցակցային բավականին լուրջ շարժառիթներ կդրսևորի այլ բանկերի մոտ՚:ՀՀ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը կարևորեց բանկի ունեցած տեղը ՀՀ բանկային համակարգում` ընդգծելով այն, որ 2003թ. վաճառքի հանված 3 մլրդ. ակտիվներ ունեցող կառույցը այսօր ունի 105 մլրդ. ակտիվներ, որով զբաղեցնում է առաջին տեղը բանկային համակարգում:

Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ա. Անդրեասյանը ասաց.
ՙՔանզի Արդշինինվեստբանկը հանդիսանում է ՀՀ առաջատար բանկերից մեկը, հարկ է, որ շենքային պայմանները ևս լինեն առաջատարին վայել՚: Արդշինինվեստբանկի վարչության նախագահը անդրադարձել է նաև բաց բաժնետիրական ընկերություն դառնալու մտադրությանը` իրականացնելով բաժնետոմսերի գնանշում եվրոպական առաջատար բորսաներում և առաջարկելով համայն աշխարհում սփռված մեր հայրենակիցներին դառնալ բաժնետերեր:
ՙԱյս և իրականացվելիք մի շարք այլ քայլերի միջոցով մենք ուզում ենք կյանքի կոչել համահայկական մեծ, հզոր Բանկի ստեղծման գաղափարը, որն իր հերթին նպաստելու է մեր երկրի և ողջ հայության հիմնախնդիրների լուծմանը, աղքատության հաղթահարմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում: Դրանով իսկ կարծում եմ` մենք գործնական, կիրառական իմաստ կհաղորդենք մեր` ՙՄենք ուժեղ ենք միասին՚ կարգախոսին՚,- ավելացրեց Ա. Անդրեասյանը: