2014 թվականի ապրիլի 26-ին «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատեց 2013 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` ստուգված «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:
2013 թվականի վերջի դրությամբ աուդիտ անցած հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նկատմամբ վկայում է հիմնական ֆինանսական ցուցանիշների կայուն աճի մասին.
| Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն 31/12/13թ դրությամբ (մլրդ ՀՀ դրամ) |
Բացարձակ մեծության աճը (մլրդ ՀՀ դրամ) |
Աճը % հարաբերակցությամբ |
| Զուտ շահույթ |
6.4 |
2.2 |
51.7% |
| Ակտիվներ |
269.3 |
70.8 |
35.7% |
| Վարկային պորտֆել |
172.3 |
39.5 |
29.8% |
| Հաճախորդներից ներգրավված միջոցներ |
159.2 |
44.7 |
39.1% |
| Սեփական կապիտալ |
44.1 |
8.3 |
23.1% |
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`
| Գործընկեր ֆինանսական կառույց |
Ներգրավման ծավալ |
| World Business Capital (WBC) |
$ 10.0 մլն |
| Asian Development Bank (ADB) |
$ 6.0 մլն |
| Atlantic Forfaitierungs |
€ 2.9 մլն |
| Citibank |
$ 2.3 մլն |
| Ռոսսելխոզբանկ |
$ 1.2 մլն |
| Landesbank |
€ 0.5 մլն |
Տարեվերջի դրությամբ Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ):
Արդշինինվեստբանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը “կայուն” մակարդակի:
”ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ” ՓԲԸ աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ :