2014թ. հունվարի 15-ին ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակեց Բանկի տարեկան գործունեության նախնական արդյունքները՝ շարունակելով կայուն աճ արձանագրել:
Տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով Բանկն ամրապնդեց իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում:
2013 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի հետ հետևյալն է.

Ցուցանիշ Բացարձակ մեծություն
31/12/13թ դրությամբ
(մլրդ ՀՀ դրամ)
Բացարձակ մեծության աճը
(մլրդ ՀՀ դրամ)
Աճը % հարաբերակցությամբ
Զուտ շահույթ 6.5 2.3 53.6%
Ակտիվներ 271 72.3 36.4%
Վարկային պորտֆել 176.1 41.5 31.0%
Հաճախորդներից ներգրավված միջոցներ 153.2 38.8 33.9%
Սեփական կապիտալ 44.2 8.4 23.3%

Միջազգային ֆինանսական կառույցների հետ  հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`

Գործընկեր ֆինանսական կառույց Ներգրավման ծավալ
World Business Capital (WBC) $ 10.0 մլն
Asian Development Bank (ADB) $ 6.0 մլն
Atlantic Forfaitierungs € 2.9 մլն
Citibank $ 2.3 մլն
Ռոսսելխոզբանկ $ 1.2 մլն
Landesbank € 0.5 մլն

Տարեվերջի դրությամբ Բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ):
Բանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև վերջերս Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի:

«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: