2014 թվականի ապրիլի 15-ին Արդշինինվեստբանկը հրապարակեց եռամսյակային գործունեության արդյունքները՝ շարունակելով կայուն աճ արձանագրել:
2014 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.

Ցուցանիշ Բացարձակ մեծություն
31/03/14թ դրությամբ
(մլրդ ՀՀ դրամ)
Բացարձակ մեծության աճը
(մլրդ ՀՀ դրամ)
Աճը % հարաբերակցությամբ
Ակտիվներ 277.5 8.1 3.0%
Վարկային պորտֆել, այդ թվում՝ 171.7 -5.4 -3.0%
Ֆիզիկական անձանց վարկային պորտֆել 56.4 4.3 8.3%
Հաճախորդներից ներգրավված միջոցներ 182.1 23.0 14.4%
Սեփական կապիտալ 44.7 0.5 1.2%

2014 թվականի առաջին եռամսյակի Արդշինինվեստբանկի զուտ շահույթը կազմել է 1.5 մլրդ ՀՀ դրամ՝ 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը:
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկը Սիթիբանկի հետ կնքեց 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ:
2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է ավելի քան 2000 հաճախորդով և կազմել է շուրջ 223.000 հաճախորդ:

«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ :