Արդշինինվեստբանկը հրապարակեց 2014 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ շարունակելով կայուն աճ արձանագրել:
2014 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.
| Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն 30/06/14թ դրությամբ (մլրդ ՀՀ դրամ) |
Բացարձակ մեծության աճը (մլրդ ՀՀ դրամ) |
Աճը % հարաբերակցությամբ |
| Ակտիվներ |
275.3 |
6.0 |
2.2% |
| Հաճախորդների վարկային պորտֆել |
183.5 |
6.4 |
3.6% |
| Հաճախորդներից ներգրավված միջոցներ |
180.9 |
21.7 |
13.7% |
| Սեփական կապիտալ |
45.8 |
1.7 |
3.9% |
2014 թվականի առաջին կիսամյակի Բանկի զուտ շահույթը կազմել է 2.8 մլրդ ՀՀ դրամ՝ 36.2%-ով գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը:
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկը Սիթիբանկի հետ կնքեց 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ:
2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է 3300 հաճախորդով` կազմելով ավելի քան 224 000 հաճախորդ:
”ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ” ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: