Telcell վճարային համակարգը և Արդշինինվեստբանկը կնքեցին փոխշահավետ համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Բանկի ծառայությունները կհայտնվեն, առանց բացառության, բոլոր MegaPay և Telcell վճարային տերմինալների էկրաններին: Առաջին ծառայությունը, որ Արդշինինվեստբանկը մատուցեց ինքնասպասարկող տերմինալների միջոցով, 'քարտային հաշիվների համալրման ծառայությունն է': Այսուհետ ՀՀ-ում տեղադրված ավելի քան 700 տերմինալների միջոցով Բանկի քարտապանները 24/7 ռեժիմով կկարողանան համալրել իրենց քարտային հաշիվները: Օպերացիոն գործընթացը կտևի մեկ րոպեից պակաս, որից հետո վճարողը կստանա SMS ծանուցում/կարճ հաղորդագրություն` վճարման կատարման մասին:

'Ավելի քան համոզված եմ, որ մեր ծառայության հարմարավետությունը, որը թույլ է տալիս արագ և հասանելի կերպով իրականացնել քարտային հաշիվների վայրկենական համալրում, Բանկի հաճախորդների մեծամասնությանը հարմարավետ կլինի', Արդշինինվեստբանկի հետ համագործակցության սկիզբն այսպես է մեկնաբանել 'Թել-Սել' ՓԲԸ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ուսնունց Սերգեյը` ավելացնելով, որ 'Հուսով ենք, որ Բանկի հետ համատեղ տվյալ ծառայության մեկնարկը ընդամենը 'առաջին քայլն է', և մենք աստիճանաբար կընդլայնենք մեր համագործակցությունը` ավելացնելով Բանկի ծառայությունները, որոնք կներկայացվեն Telcell-ի միջոցով':

Ըստ Արդշինինվեստբանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ Արմեն Գասպարյանի` 'Telcell -ի հետ համագործակցությունը Բանկի քաղաքականության շարունակությունն է` բարելավելու և ներդնելու նորարարական պրոդուկտներ և ծառայություններ: Առաջնորդվելով հաճախորդների հարմարավետության առաջնայնության սկզբունքով` Արդշինինվեստբանկը մշտապես իրականացնում է լրացուցիչ հարմարությունների ստեղծում և նպաստում է հաճախորդների ժամանակի խնայմանը: Համալրելով քարտային հաշիվը, ստանալով SMS ծանուցում/ կարճ հաղորդագրություն` գումարը դառնում է հասանելի հաճախորդի հաշվեհամարին առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում':

Telcell-ի տերմինալներում Արդշինինվեստբանկի ծառայությունները կարող եք գտնել 'Ծառայությունների վճարում' բաժնի 'Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ' ենթաբաժնում: