Սեպտեմբերի 26-27-ը կայացած Արդշինինվեստբանկի մինի ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել բանկի Գլխամաս-հավաքական թիմը:
futb1 Առաջնությունը անց է կացվել ութ թիմերի միջև, որոնցից երեքը ներկայացրել են բանկի գլխամասային գրասենյակը, հինգը` տարածաշրջանային մասնաճյուղերը: Մասնակից թիմերը մրցել են երկու ենթախմբերում` առաջին ենթախմբում ընդգրկվել են Արարատի և Սևան-Հրազդանի տարածաշրջանների, ինչպես նաև Գլխամաս-աուդիտ և Գլխամաս-հավաքական թիմերը, երկրորդում` ԼՂՀ, Հյուսիսային և Երևանի տարածաշրջանների, ինչպես նաև Գլխամաս-անվտանգություն թիմերը: Սեպտեմբերի 26-ին` առաջին փուլի չորս հաղթող թիմերը մասնակցել են նաև նույն օրը երեկոյան կայացած կիսաեզրափակիչ խաղերին:
Հաջորդ օրը` սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել եզրափակիչ խաղը: Նույն օրը որոշվել է նաև մրցաշարի երրորդ մրցանակակիր թիմը:
Մրցաշարի հաղթող ճանաչված Գլխամաս-հավաքական թիմն արժանացել է Արդշինինվեստբանկի մինի ֆուտբոլի փոխանցիկ գավաթին, դրամական պարգևի և պատվոգրի: futb3Բանկի գլխամասը ներկայացնող մյուս երկու թիմերը նույնպես զբաղեցրել են մրցանակային տեղեր:
Երկրորդը ճանաչվել է Գլխամաս-անվտանգություն թիմը, երրորդը` Գլխամաս-աուդիտ թիմը, որոնք նույնպես արժանացել են դրամական պարգևների և պատվոգրերի: Պատվոգրեր են հանձնվեվին նաև մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչված Ա. Գյուլազյանին (Գլխամաս-աուդիտ), լավագույն դարպասապահ Հ. Մինասյանին (Գլխամաս-հավաքական), լավագույն հարձակվող Մ. Բաբայանին (ԼՂՀ) և լավագույն պաշտպան Ա. Վերանյանին (Հյուսիսային տարածաշրջան): Վերջիններին և հաղթող թիմի ավագ Գ. Մկոյանին սպասվում էր ևս մեկ անականկալ` բանկի կողմից նրանք հնարավորություն ստացան մեկնել Թուրքիա և ներկա գտնվել հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան խաղին:
Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը.'Նման մրցաշարերը, ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը և ֆիզիկական պատրաստվածությունը, այլ նաև նրանց մոտ ամրապնդում են համատեղ գործունեության և միասնական թիմային աշխատանքի հմտությունն ու պատրաստակամությունը: Այս մրցաշարը դառնալու է ավանդական, ինչը համոզված եմ Արդշինինվեստբանկի ձևավորված լավագույն ավանդույթների շարունակությունը կդառնա':