Արդշինինվեստբանկը շարունակում է իր աշխատանքները վարկային քարտերի նոր տեսակների մշակման և բարելավման ուղղությամբ և ներկայացնում է MasterCard NurCard Gold վճարային քարտը և NurCard Express Gold վարկատեսակը, որոնցով 2014 թվականի հուլիսի 15-ից համալրվել է բանկի վճարային քարտերի և վարկատեսակների շարքը:
«MasterCard NurCard Gold-ը բանկի Պրեմիում կուտակային քարտն է, որը միաձուլել է Արդշինինվետսբանկ ՓԲԸ-ի պրեմիում և կուտակային քարտերին հասանելի բազմաթիվ ծառայությունների փաթեթները: MasterCard NurCard Gold վճարային քարտով հնարավորություն է ընձեռվում ստանալ NurCard Gold Express վարկային գիծ մինչև 1.200.000 ՀՀ դրամ 17.9% տոկոսադրույքով և մինչև 3000 ԱՄՆ դոլար 14.9% տոկոսադրույքով: Վարկային գծի տրամադրումն իրականացվում է պարզեցված գնահատման մեթոդով՝ նվազագույն փաստաթղթերի առկայությամբ, որի շնորհիվ վարկային գծերի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը կայացվում է հաշված րոպեների ընթացքում» - նշել է բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:
Կատարելով վճարումներ MasterCard NurCard Gold քարտով NurCard կուտակային ծրագրի գործընկերների մոտ բացի բոնուս միավորների կուտակումից քարտապանները օգտվում են նաև NurCard-ի իր գործընկերների հատուկ առաջարկներից, ստանալով երաշխավորված հրավեր նրանց կողմից կազմակերպած բազմաթիվ միջոցառումներին:
Արդշինինվեստբանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը վճարային քարտերի թողարկման և սպասարկման գծով: Այսօր արդեն բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակը գերազանցում է 230 000-ը: