Հայաստանի Համազգային Վստահության Խորհուրդը իրականացրեց «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը, որին այս տարի մասնակցել է տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված շուրջ 35 ընկերություն: Լավագույնների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում բնակչության և փորձագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքները:

nur

Իրականացված հարցումների արդյունքում Արդշինինվեստբանկի և Նուռքարտ կուտակային ծրագրի համատեղ MasterCard Nurcard-ը այս տարի ճանաչվել է շուկայի բացարձակ առաջատար, իսկ Նուռքարտ կուտակային ծրագիրը՝ տարվա լավագույն նախագիծ:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր քարտապաններին և գործընկերներին առանց որոնց նախագիծը չէր կայանա: Սա լուրջ թիմային աշխատանք ի արդյունք է, որի գնահատականը տրվեց այս մրցանակի տեսքով: