2013թ. հունվարի 9-ից Արդշինինվեստբանկը սպասարկում է նաև 'AVERS' միջազգային դրամական փոխանցումների համակարգը:
Համակարգը հնարավորություն է տալիս ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Դրամական փոխանցումների այս համակարգով փոխանցում կատարելու համար վճարում է միայն ուղարկողը՝ փոխանցվող գումարի 1,3%-ի չափով: Փոխանցվող գումարը հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:
'Արդշինինվեստբանկը, ներդնելով 'AVERS' միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգը, նպատակ ունի իր հաճախորդներին հնարավորություն տալ կատարել արագ և մատչելի դրամական փոխանցումներ` գործող լավագույն պայմաններով', - ընդգծելով այս համակարգի ներդրման կարևորությունը՝ ասել է Բանկի վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը:
'AVERS' միջազգային դրամական փոխանցումների համակարգը, ինչպես նաև փոխանցումների թվով 6 այլ համակարգեր՝ MoneyGram, Coinstar, IntelExpress, Unistream, Ria, Быстрая Почта, սպասարկվում են բանկի բոլոր մասնաճյուղերում: