Արդշինինվեստբանկն իրականացրեց առաջին թողարկման պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը` յուրաքանչյուր պարտատոմսի դիմաց վճարվելով 250 ՀՀ դրամ:
Արդշինինվեստբանկի պարտատոմսերի այս թողարկման ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է 2008թ. դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ - երկրորդ վճարումը տեղի կունենա 2009թ. հունիսի 5-ին, երրորդ վճարումը` 2009թ. սեպտեմբերի 5-ին, իսկ չորրորդ վճարումը և պարտատոմսերի մարում տեղի կունենա 2009թ. դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը 10 տոկոս է:
Հաշվի առնելով առաջին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ընթացքը, Արդշինինվեստբանկի կողմից նախատեսվել է 2009 թվականի ընթացքում իրականացնել նաև պարտատոմսերի երկրորդ թողարկումը: