Արդշինինվեստբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերում 5-րդ Համահայկական խաղերի անցկացմանը, որոնք մեկնարկում են օգոստոսի 13-ին Երևանում:
Մրցումներն անց են կացվելու 10 մարզաձևից, որոնց մասնակցելու են շուրջ 3000 մարզիկներ Հայաստանից և Սփյուռքից` 'Միասնություն սպորտի միջոցով' նշանաբանով:
Արդշինինվեստբանկը, աջակցություն ցուցաբերելով 5-րդ Համահայկական խաղերին, մեկ անգամ ևս ապացուցում է, որ Բանկի կողմից մեծ նշանակություն և կարևորություն է տրվում սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը երիտասարդության շրջանում: Արդշինինվեստբանկը մշտապես խրախուսում և աջակցում նաև իր աշխատակիցների մասնակցությանը բանկային համակարգում անցկացվող տարբեր մրցաշարերի` ֆուտբոլ, թենիս, հրաձգություն, բիլիարդ, որտեղ Բանկի ներկայացուցիչները մշտապես զբաղեցրել են մրցանակային բարձր հորզոնականներ:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը. 'Ուրախությամբ ենք միացել Համահայկական 5-րդ հոբելյանական խաղերի կազմակերպման նախաձեռնությանը և շատ բարձր ենք գնահատում Հայաստան-Սփյուռք միասնությանը նպաստող նմանատիպ միջոցառումները: Արդշինինվեստբանկի 'Մենք ուժեղ ենք միասին' կարգախոսը նույնպես խորհրդանշորեն ընդգծում է միասնության և համախմբման կարևորությունը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, որին այս անգամ հաջողությամբ կնպաստի սպորտը':