Արդշինինվեստբանկը Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի 2010թ. հունիսի 2-ին կազմակերպած 'Լավագույնը երեխաներին' տոնական միջոցառմանը մասնակցել է հիմնադրամին նվիրաբերելով գունագեղ մանկական նվերներ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցած տոնավաճառ-ակցիայի ընթացքում հայկական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները` երգչուհի Նադեժդա Սարգսյանի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի, երգահան Արա Գևորգյանի և այլոք վաճառել են Արդշինինվեստբանկի լոգոյով մանկական գնդակները և մարզական գլխարկները, իսկ հավաքված գումարը տրամադրվել է Կենտրոնին` երեխաներին աջակցելու նպատակներով բարեգործական միջոցառումներ իրականացնելու համար:
Արդշինինվեստբանկը հանդիսանում է Երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խմբի անդամ և պարբերաբար մասնակցում է հիմնադրամի կողմից կազմակերպվող բարեգործական միջոցառումներին` նվիրատվությունների միջոցով իր աջակցությունը բերելով դժվարին կացության մեջ հայտնված բազմաթիվ երեխաների: