Արդշինինվեստբանկը սկսել է սպասարկել Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգը, որը հասնելի է Բանկի բոլոր 55 մասնաճյուղերում:

Նոր համակարգը հնարավորություն է տալիս Արդշինինվեստբանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով աշխարհի շուրջ 100 երկիր` սպասարկման մոտ 300 000 կետերի միջոցով, որոնց թվում գործում են նաև ինքնասպասարկման բազմաթիվ տերմինալներ:

Արդշինինվեստբանկի մասնաճյուղերում Unistream համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում, ստացողից միջնորդավճար չի գանձվելու: Արդշինինվեստբանկից Unistream համակարգով ՌԴ ուղարկվող փոխանցումների սակագինը կազմում է փոխանցվող գումարի ընդամենը 1%, իսկ ԱՊՀ այլ երկներ` 1,5%:

Արդշինինվեստբանկը, հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, IntelExpress, RIA, Золотая Корона, Coin Star և Blizko միջազգային համակարգերով: Unistream համակարգը դարձավ հոբելյանական 10-րդ համակարգը, որը սպասարկվում է Արդշինինվեստբանկում: Այս ոլորտում Բանկը համագործակցում է նաև ռուսական Ֆորա բանկի և Սբերբանկի հետ: