Արդշինինվեստբանկը ստացել է 2011թ. դեկտեմբերի սկզբին Ասիական զարգացման բանկի (ADB) հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում առաջին տրանշը` 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ստացված միջոցները կուղղվեն Բանկի հիմնական նպատակային խմբի` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը: Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ մնացած 12 միլիոն ԱՄՆ դոլարը Բանկի կողմից կօգտագործվի 2012թ. ընթացքում ՓՄՁ վարկավորման նպատակներով: 'Բանկի գրեթե ողջ մասնաճյուղային ցանցը ներգրավված է լինելու վարկավորման գործընթացում, տրամադրելով ենթավարկեր` սկսած տարեկան 12 տոկոս տոկոսադրույքից, մինչև 5 տարի մարման ժամկետով',- նշեց Մհեր Գրիգորյանը: