Արդշինինվեստբանկը սկսել է իրականացնել ՀՀ կառավարության կողմից պետական կազմակերպությունների աշխատակիցներին հատկացված սոցիալական փաթեթի շրջանակներում նախատեսված առողջության պարտադիր ապահովագրության (ԱՌՊԱ) պոլիսների վաճառք, որը հասանելի է Բանկի բոլոր մասնաճյուղերում:

Արդշինինվեստբանկը հաճախորդներին առաջարկում է իր գործընկեր 'Ռասկո' ապահովագրական ընկերության կողմից մշակված ապահովագրական մի քանի փաթեթներ, որոնք իրենց բազմազանությամբ առավելագույնս կբավարարեն պետական ծառայողների առողջապահական պահանջները:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղակալ - Մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը. 'Կարևորելով ՀՀ կառավարության ազգաբնակչությանը աստիճանաբար առողջության ապահովագրություն ոլորտ ներգավելու նախաձեռնությունը, Բանկը ընդլայնում է իր ծառայությունների սպեկտրը` պետական ծառայողներին առաջարկելով մրցունակ պայմաններով ապահովագրական լուծումներ':