Արդշինինվեստբանկը, 2012թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, իր հաճախորդներին Բանկի նկատմամբ վստահություն ցուցաբերելու համար առաջարկում է բարձր տոկոսադրույքներով նոր ժամկետային ավանդ 'Դրամային պլյուս':
'Դրամային պլյուս' ավանդն ընդունվում է ՀՀ դրամով` 6 ամսից մինչ 2 տարի ժամկետով, որոնց դիմաց Բանկն առաջարկում է մինչև 14,5% տարեկան տոկոսադրույք:
Նոր 'Դրամային պլյուս' ավանդով Արդշինինվեստբանկն իր հաճախորդների համար ապահովում է երաշխավորված բարձր եկամուտ անգամ ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ ետ վերցնելու պարագայում:
Դարձե'ք Արդշինինվեստբանկի հաճախորդ, ներդրե'ք 'Դրամային պլյուս' ավանդ և ստացեք հուսալի և բարձր եկամուտներ ստանալու հնարավորություն: