«Արդշինբանկ» ՓԲԸ-ն նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 9.25% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից տեղաբաշխված դրամային պարտատոմսերի ծավալը կազմում է 15,000,000,000 ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2024 թվականի մարտի 13-ին: