Ս.թ. Մարտի 10-ին քաղաք Երևան, Նոր Նորք համայնքի Գայի պողոտա 12/10 հասցեում տեղի ունեցավ Արդշինբանկի "Նոր Նորք" մասնաճյուղի բացման արարողությունը: 

Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ:

Նա մասնավորապես նշեց. "Նոր Նորք" նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է":

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին: 

Նշենք, որ Արդշինբանկն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: