Արդշինինվեստբանկում, ապրիլի 26-ից հնարավոր է տեղեկատվություն ստանալ գույքահարկի վերաբերյալ և անմիջապես տեղում կատարել համապատասխան վճարումը` խուսափելով բազմաթիվ անհարմարություններից:
Ներկայումս ծառայությունը մատուցվում է ֆիզիկական անձանց` Երևան քաղաքում գրանցված գույքի մասով, սակայն հետագայում այն կմատուցվի նաև իրավաբանական անձանց, միաժամանակ կներառվի ՀՀ բոլոր մարզերում գրանցված գույքը:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղակալ - Մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը. 'Այս ծառայությունը հատկապես անհրաժեշտ և հարմար է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ ձեռք բերող հաճախորդների համար, որոնք բոլոր անհրաժեշտ մուծումները կկատարեն մեկ վայրում` արագ և մատչելի: Արդշինինվեստբանկը կարևորելով իր հաճախորդների հարմարավետությունը, շարունակաբար ընդլայնելու է իր ծառայությունների սպեկտրը` նրանց հնարավորություն տալով ֆինանսական բոլոր գործարքները կատարելու մուտք գործելով իր 55 մասնաճյուղերից որևէ մեկը':