2010թ. դեկտեմբերի 17-ից Արդշինինվեստբանկում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվը ավելացավ ևս երկուսով: Այսուհետ բանկի բոլոր 55 մասնաճյուղերի և գլխավոր գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել Coinstar և Blizko միջազգային համակարգերով: Coinstar-ի և Blizko-ի ներդնումը հնարավորություն կտա Բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներում տեղեկայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. 'Նոր համակարգերի ներդրմամբ Արդշինինվեստբանկն ավելի ամրապնդեց իր դիրքերը միջազգային դրամական փոխանցումների ոլորտում: Մենք այն սակավաթիվ բանկերից ենք, որտեղ ներդրված են և հաջողությամբ գործում են այսքան մեծ թվով միջազգային դրամական փոխանցումների համակարգեր: Բացի փոխանցումների համակարգերից Արդշինինվեստբանկն այս ոլորտում համագործակցում է նաև ռուսական հեղինակավոր և հուսալի մի քանի բանկերի հետ':