Համաձայն ավանդույթի` Արդշինինվեստբանկը խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ 2013թ. հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ անցկացնում է ակցիա, որի շրջանակներում ընդունում է բարձր եկամտաբերությամբ “Երաշխավորված+” ավանդ:

Ավանդը կարելի է ներդնել` սկսած 9 ամսից` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:

Նվազագույն գումարի սահմանափակում չկա, կարելի է ներդնել անգամ փոքր գումարներ և ընթացքում կատարել համալրումներ:

Արդշինինվեստբանկը իր այս հերթական առաջարկով նպատակ ունի մատուցելու բոլորի համար մատչելի և մրցունակ ծառայություններ, որոնք առավելագույնս կբավարարեն հաճախորդների պահանջները: