Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, համաձայն որի.
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն ՀՀ դրամ է /նախկին 10 մլն ՀՀ դրամի փոխարեն/,
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն ՀՀ դրամ է /նախկին 5 մլն ՀՀ դրամի փոխարեն/,
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն ՀՀ դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 մլն ՀՀ դրամով,
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն ՀՀ դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ 7 մլն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն 012 22 22 22 հեռախոսահամարով, կապ հաստատել Մոբայլ բանկինգ հավելվածի «Կապ Բանկի հետ» բաժնի միջոցով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ: