Արդշինբանկը, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր իր աշխատակիցների երեխաների այցելությունը Բանկի գլխավոր գրասենյակ:
Երեխաները նախ ծանոթացան բանկային համակարգի ընդհանուր գործունեությանը, այնուհետև համառոտ ներկայացվեց Բանկի հիմնական գործառույթները, իսկ թիմային վարժությունները և հետաքրքիր խաղերն ուղեկցեցին նրանց հանդիպման ողջ ընթացքում: Կազմակերպվեց նաև շրջայց հաճախորդների սպասարկման կենտրոն, որտեղից երեխաներն ուղևորվեցին դրամական կենտրոն և յուրաքանչյուրը ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները:
Արդշինբանկի Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը հանդիպման ավարտին հանձնեց հուշանվերներ և շնորհավորեց բոլոր երեխաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանալով նրանց անհոգ մանկություն, ամուր առողջություն և լուսավոր ապագա:
Հավելենք նաև, որ աշխատակիցների 3-13 տարեկան երեխաներին տրամադրվեց հնարավորություն հունիս ամսվա ընթացքում անվճար այցելելու Երևանի կենդանաբանական այգի: