Արդշինինվեստբանկի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը` Հայաստանի բանկային համակարգի հրաձիգների շարքում:
Մրցումներին մասնակցում էին Բանկի Անվտանգության դեպարտամենտի Ռեժիմի և պահպանության բաժնի պետ Իգոր Վլասենկովը, պահպանության գլխավոր տեսուչ Արմեն Սերոբյանը և ավագ տեսուչ Հայկ Բադալյանը: Մրցումների ընթացքում կատարվել են երեք փորձնական և հինգ հաշվետու կրակոցներ:
Մրցումները, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, կազմակերպվել էր համատեղ ՀՀ կենտրոնական բանկի և 'Հայինկասացիա' ընկերության կողմից: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի բանկային համակարգի անվտանգության ստորաբաժանումների և 'Հայինկասացիա' ընկերության աշխատակիցները:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. 'Առանց ավելորդ համեստության ցանկանում եմ փաստել, որ Արդշինինվեստբանկի անվտանգության ծառայության աշխատակիցները լավագույն հրաձիգներն են հայկական բանկերի իրենց կոլեգաների շարքում, քանի որ առաջին հորիզոնականը զբաղեցրել են Հայինկասացիայի ներկայացուցիչները: Իսկ նմանատիպ սպորտային մրցաշարերը, ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը, և տվյալ դեպքում ապացուցում մասնագիտական բարձր պատրաստվածությունը, այլ նաև նրանց մոտ ամրապնդում են արդար մրցակցության և հաղթանակի ոգին':