Առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ Fitch Ratings միջազգային հեղինակավոր վարկանշային գործակալության համաժողովը:
Fitch Ratings-ի ֆինանսական ինստիտուտների ավագ տնօրեն Օլգա Իգնատեւան հայտնել է, որ համաժողովի նպատակն է հանրությանը` մասնավորապես կորպորատիվ հատվածին ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում վարկանշավորումը, ինչ գործընթաց է այն ենթադրում, որքանով է ծախսատար և ինչ կտա այն ընկերություններին` իրենց նպատակներին հասնելու գործում: Նա հույս է հայտնել, որ հայաստանյան ընկերությունները, մասնավորապես՝ բանկերը, ակտիվորեն կկիրառեն վարկանշավորումը՝ կապիտալի շուկաներ մուտք գործելու համար:
Գործակալությունը, Հայաստանի տնտեսությանը վարկանշավորելու հետ մեկտեղ, արդեն իսկ վարկանշավորել է երկու հայկական բանկերի, այդ թվում՝ Արդշինբանկին:
Մանրամասների համար այցելեք` https://armenpress.am/arm/news/850259/