Կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակում ցանկանալով մեր հայրենակիցներին օգնել մնալ տանը և առցանց օգտվել առցանց ծառայություններից, Արդշինբանկը հայտարարում է ակցիա:

Մինչև 2020թ. հունիսի 1-ը փոքր ու միջին, խոշոր բոլոր ընկերությունների համար, բացառությամբ հեռախոսային առևտրով, բուքմեյքերային, խաղային և խաղարկային կազմակերպման ծառայություններ, ծխախոտի վաճառքով, ինտերնետային պահոցների կամ մեծահասակների համար հաղորդումների (adult content) վաճառքով զբաղվող կազմակերպությունների, Արդշինբանկը iPOS տերմինալի տեղադրման և սպասարկման ծառայությունը 1 ամսով կմատուցի լիովին անվճար: Դա ներառում է iPOS տերմինալի անվճար տեղադրում և սպասարկում ընկերության կայքէջում կամ բջջային հավելվածում և 1 ամիս անվճար սպասարկում՝ առանց գործարքների շրջանառությունից գանձվող որևէ միջնորդավճարի:

Արդշինբանկի iPOS տերմինալները սպասարկում են MasterCard, Visa, ArCa քարտատեսակները: iPOS ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ possupport@ardshinbank.am:

Ծառայության մանրամասներին կարող եք  ծանոթանալ ինտերնետ Էքվայրինգ կայքէջում: