Հարգելի՛ Հաճախորդներ,
Բանկոմատների միջոցով հաճախորդների սպասարկման որակը բարելավելու նպատակով՝ Արդշինինվեստբանկի կողմից իրականացվում են ցանցի տեխնիկական վերազինման աշխատանքներ, ուստի սույն թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակավորապես դադարեցվելու է Արդշինինվեստբանկի որոշ բանկոմատների աշխատանքը: Բանկոմատների անջատման ժամանակացույցի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել այստեղ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար: