ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԲ-ի կողմից Երկրորդ տարին անընդմեջ Արդշինինվեստբանկը ճանաչվում է ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր:
Մրցույթի անցկացման ժամանակ հաշվի են առնվել առաջնային աճուրդներում բանկերի և ներդրողների մասնակցության աստիճանը, երկրորդային շուկայում ՊՊ շրջանառությունը և գործարքների էֆեկտիվության աստիճանը:
2006թ ընթացքում գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայում Բանկը ապահովել է 23.6 մլրդ դրամի գործարքներ (ԿԲ ՊՊ ներառյալ), որը գերազանցել է 2005թ. նույն ցուցանիշը ավելի քան 2 անգամ: Երկրորդային շուկայում իրականացվել են գործարքներ 570 մլն. դրամի չափով (ԿԲ ՊՊ ներառյալ):
Բանկը 2006թ ընթացքում առաջնային շուկայում ապահովել է 3 մլրդ դրամի գործարքներ և 20 մլն դրամի գործարքներ` երկրորդային շուկայում: (առանց հաշվի առնելու ԿԲ ՊՊ):