ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐashib

Հովանավոր
agba

Հովանավորartcakh

Հովանավորameria

Հովանավորabb

Աջակիցhayland

'Հայաստան' համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 22-ին, երեկոյան 8-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund.org կայքի միջոցով: Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքների եթերում:

Հեռուստամարաթոնը կանցկացվի 'Մեր գյուղը' խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմաը, գումարի 10%-ն էլ կհատկացվի սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Հիմնադրամի տեղական մարմինների կողմից կազմակերպվող դրամահավաքները տարբերվում են` ելնելով տեղի համայնքների առանձնահատկություններից: Դրանք իրականացվում են ողջ հաշվետու տարվա ընթացքում` ըստ տեղական մարմնի հայեցողության: Դրամահավաք-միջոցառումներ այս տարի իրականացվել են ԱՄՆ-ում, Կանադայում` Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Լիբանանում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ռուսաստանում` Մոսկվայում: Այս բոլոր դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարները կներառվեն Հեռուստամարաթոնի օրը հայտարարվող ընդհանուր գումարի մեջ:

Հայաստանում նվիրատվություններն ընդունվում են հետեւյալ ձեւերով.

- Այցելելով գործադիր վարչություն /Կառավարության շենք 3, 2-րդ հարկ/ կամ զանգահարելով հետեյալ հեռախոսահամարներին /լրացուցիչ կհայտարարավեն/
- Այցելելով Հայփոստի բաժանմունքներ մայրաքաղաքում եւ մարզերում,
- SMS նվիրատվությունների միջոցով.
Հայաստանում գործող երեք բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով իրենց անուն ազգանունը կամ դատարկ հաղորդագրություն` կնվիրաբերեն 500 դրամ:
Քաղաքային կամ բջջային հեռախոսահամարից զանգահարելով 090008000 հեռախոսահամարին կնվիրաբերեն 500 դրամ:

- քարտային փոխանցումներ 52 64 74 հեռախոսահամարին /Visa, MasterCard, ArCa, American Express, Discover, Diners Club international/
- բանկային փոխանցումներ կատարելով hամապատասխան հաշվեհամարներին, որոնք կտրամադրվեն գործադիր վարչության կողմից ցանկացած օր,
- online նվիրատվություն donate.himnadram.org

armfund1 armfund2 armfund3
armfund4 armfund5 armfund6
armfund7 armfund8 armfund9